Ֆուտբոլիստ Տեվեսը շաբաթական կստանա 100 հազար ֆունտ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 14, 2009 16:00

tavesՖուտբոլի Արգենտինայի հավաքականի հարձակվող Կառլոս Տեվեսը հինգ տարով աշխատանքային պայմանագիր կկնքի անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի ղեկավարության հետ:

Մնացել է միայն, որ նա բժշկական քննության ենթարկվի: Այս թիմում ֆուտբոլիստը հանդես է գալու 32 համարի մարզազգեստով: 25-ամյա հարձակվողը վերջին 2 տարին վարձավճարով խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում (ֆուտբոլիստը պայմանագիր ունի մի խումբ ներդրողների հետ, որոնց ղեկավարում է իրանցի Կիա Ջուրբաչիանը):

2008-09-ի մրցաշրջանում Տեվեսը մասնակցել էր Անգլիայի առաջնության 29 խաղի և դարձել 5 գոլի հեղինակ: Նրա հեռանալու պատճառը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում հայտավորված չլինելն է: Որպես փոխհատուցում` «Մանչեսթեր Սիթին» Տեվեսին գնելու համար վճարել է 25 մլն ֆունտ:

Ֆուտբոլիստը շաբաթական կստանա 100 հազար ֆունտ: Իսկ տարեկան նա կվաստակի 5,2 մլն ֆունտ:

Դիտվել է 1754 անգամ:
Print Friendly

Leave a Reply