ԱՄն-ում բանկային խարդախման դեպքեր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 1, 2010 13:18
Ամերիկյան իշխանությունները բանկերի հաշիվների խարդախման մեղադրանք են հարուցել 37 արտասահմանցիների նկատմամբ, որոնց թվում կան Ռուսաստանի քաղաքացիներ: Նյու Յորքի դաշնային հետախուզության տվյալներով` Zeus անունը կրող համակարգչային վիրուսի օգնությամբ նրանք բանկերից 3 մլն դոլար են կորզել: Իշխանությունների տվյալներով` խաբեբաների մեծ մասը Արևելյան Եվրոպայից են, Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Նրանք հայտնաբերվել են միջազգային հատուկ ծառայությունների 1 տարի տևած հետաքննության արդյունքում: Մասնավորապես` մասնագետները պարզել են, որ կազմակերպիչները ռուսալեզու ինտերնետում հայտարարություններ են տեղադրել`ուսանողների «հավաքի» վերաբերյալ, ովքեր ունեն ամերիկյան անցագրեր և հնարավորություն ունեն բանկային հաշիվներ բացելու: Այս գործում գերակայող դիրքեր ունեն ռուս ուսանողներ Արտեմ Սեմյոնովը,Ալմիրա Ռախմատուլինան և Յուլիա Շպիրկոն: Նրանք մեղադրվում են այն հարցում, որ ԱՄՆ մեկնելով ուսանողական անցագրերով` կեղծ անձնագրերով հնարավորություն են ունեցել բանկային հաշիվներ բացելու: Մեղադրանքները հաստատվելու դեպքում նրանց սպասվում է 10-ից մինչև 30 տարի բանտարկություն և 250 հազարից մինչև 1 միլիոն դոլար տուգանք` յուրաքանչյուր հայցի դիմաց:






Facebook
Tweet This
Email This Post
