Վրաստանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից սպասելիքներ ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2010 12:42

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը գիշերը ժամանել է Թբիլիսի, այժմ հանդիպում է անցկացնում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:Росбалт-ի մեկնաբանի հաղորդմամբ` սա նրա առաջին այցն է Թբիլիսի`Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի կարգավիճակում: Մեծ է հետաքրքրությունը նրա այցի նկատմամբ, և այն լուսաբանում են  Վրաստանի և արտերկրի բազմաթիվ լրագրողներ: Քննարկման գլխավոր թեման Վրաստան- ՆԱՏՕ փոխհարաբերություններն են, ինչպես նաև Ռուսաստանի որոշ պարտականությունների չկատարելը: ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Գրիգոլ Մգալոբլիշվիլին հույս է հայտնել, որ Ռասմուսսենը կաջակցի Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև երկրի դեօկուպացիան:«Այժմ ՆԱՏՕ-ի Լիսսաբոնյան գագաթնաժողովի նախապատրաստման շրջանն է, և մենք ակնկալում ենք ՆԱՏՕ-ի Բուխարեստյան գագաթնաժողովի որոշումների աջակցություն»,- ասել է նա լրագրողներին :Դեսպանն ակնարկել է, որ ՆԱՏՕ-ի Բուխարեստյան գագաթնաժողովը քաղաքական որոշում է ընդունելՎրաստանը ներառել իր շարքերում:

Ակնկալվում է, որ Ռասմուսսենը, ով կլքի Թբիլիսին ուրբաթ երեկոյան, կհանդիպի երկրի պաշտպանության նախարարի, գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Օրվա վերջում նրան կհանդիպի նախագահ Սահակաշվիլին:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply