Օբամայի վարչակազմի ղեկավարը լքում է Սպիտակ տունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2010 12:07

Ռամ Էմանուելը`Օբամայի վարչակազմի ղեկավարը, հոկտեմբերի 1-ին պաշտոնաթող է լինում, որպեսզի առաջադրի իր թեկնածությունը Չիկագոյի քաղաքապետի պաշտոնի ընտրություններում: Associated Press գործակալության տեղեկատվությամբ` Օբամայի մերձավոր խորհրդականի հնարավոր մասնակցությունը դիտարկվել է, երբ Չիկագոյի ներկայիս քաղաքապետը հայտարարել է , թե մտադիր չէ ևս 1 ժամկետ իր թեկնածությունը առաջադրել: Հավանաբար` Ռամ Էմանուելը իր նախընտրական քարոզարշավը կսկսի արդեն հոկտեմբերի 4-ին:Նույն գործակալության տեղեկատվությամբ`Էմանուելի տեղը կզբաղեցնի Բարաք Օբամայի ավագ խորհրդական,  Սենատում նրա շտաբի նախկին պետ 64-ամյա Փիթ Ռուսը: Տվյալ պահին նա ժամանակավորապես փոխարինում է Էմանուելին:

Դիտվել է 1756 անգամ:
Print Friendly

Leave a Reply