Էկվադորում ձախողվեց պետական հեղաշրջումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2010 11:55

Պետական հեղաշրջում Էկվադորում չհաջողվեց: Հատուկ նշանակության ջոկատը գրոհով վերցրեց հոսպիտալի շենքը, ուր ապստամբները մի քանի ժամ պահել են հանրապետության նախագահ Ռաֆայել Կորրեային: Էկվադորի նախագահը նախագահական պալատի պատշգամբից դիմել է իր կողմնակիցներին և խոստացել է պատժել ապստամբության մեղավորներին: Կորրեան իր երախտագիտությունն է հայտնել իր կողմնակիցներին, ովքեր «իրենց կյանքը չխնայեցին ` հանուն նախագահի»: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ`տվյալ պահին Կիտոյի Կենտրոնական հրապարակում նախագահի կողմնակիցները  տոնում են հաղթանակը: Նախնական տվյալներով` Էկվադորում անկարգությունների հետևանքով 4 մարդ է զոհվել, 50-ը վիրավորվել են, որոնց թվում`արտգործնախարար Ռիկարդո Պատինիոն:Ռաֆայել Կորրեան այդ օրը սգո օր է հայտարարել:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ սեպտեմբերի 30-ին զինվորականությունը և ոստիկանությունը գրավել են մի քանի զորանոցներ և փակել են ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղիներ:

Սեպտեմբերի 29-ին երկրի Կոնգրեսը  օրենք ընդունեց, որով չեղյալ համարվեց  պետական ծառայողների, այդ թվում`զիվորականների, հավելավճարները և արտոնությունները: Այդ որոշումը բողոքի ալիք բարձրացրեց: Էկվադորի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն:

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply