Լրագրողական մրցույթ հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակումների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2010 11:42

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հայտարարում են «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթը այս տարվա համար:

Մրցույթի նպատակը հաշմանդամ անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:

Կարող են ներկայացվել 2009 թ. նոյեմբերի 20-ից  մինչև 2010թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը: Ընդունման վերջնաժամկետն է 2010 թ. նոյեմբերի 22-ը:

Սահմանված են` գլխավոր մրցանակ լավագույն հրապարակման համար` բարձրակարգ համակարգիչ կամ համարժեք գումար, 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակ լավագույն հեռուստա- ռադիոհաղորդման և տպագիր նյութի համար, հատուկ մրցանակ և խրախուսական մրցանակներ:

Մրցանակները տրվելու են ոչ թե հեռարձակող ընկերություններին կամ խմբագրությանը, այլ լրագրողին: Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել առավելագույնը 3 աշխատանք, որոնք չեն կրկնվում ԶԼՄ այլ տեսակներով, ինչպես, օրինակ, տպագրված հոդվածի ռադիոտարբերակը:

Մասնակցության հայտը, կարելի է  ներբեռնել «Հույսի կամուրջ» ՀԿ կայքից:

Դիտվել է 1648 անգամ:
Print Friendly

Leave a Reply