Հայկական քիմիական ընկերության գիտաժողով. «Նոր նյութեր և պրոցեսներ»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2010 11:32

Հոկտեմբերի 4-ին  Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում կմեկնարկի Հայկական քիմիական ընկերության 2-րդ գիտաժողովը՝ «Նոր նյութեր և պրոցեսներ» անվանումով: Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հանրապետության հանքային հումքի, ինչպես նաև բնական ածխաջրածնային և նավթանյութերի հումքի հիման վրա նոր նյութերի և միացությունների ստեղծման վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները: Կքննարկվեն արդյունաբերական նշանակության միացությունների ու նյութերի ստացման և արտադրական պրոցեսների արդյունավետ իրականացման նոր մոտեցումներ:

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն հանրապետության քիմիական պրոֆիլի բոլոր գիտական, ուսումնական և արտադրական կազմակերպությունները՝ «Նաիրիտ գործարան» գիտահետազոտական կենտրոնը, նախկին «Պոլիմեր» ՀԳՀԻպոլիմերային նյութերի ինստիտուտը, «Պլաստպոլիմեր» գիտաարտադրական միավորումը, Վանաձորի քիմիական կոմբինատը, Վանաձորի պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Արարատի ցեմենտի գործարանը և այլ կազմակերպություններ, ինչպես նաև Արցախի, Ռուսատանի և Բելառուսի գիտնականները:

Գորիս քաղաքում հոկտեմբերի 7-ին կանցկացվի արտագնա նիստ: Գիտաժողովի աշխատանքը կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը:

Դիտվել է 2278 անգամ:
Print Friendly

Leave a Reply