Ծրագրերը փոխվել են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 1, 2010 10:55
ԱՄՆ մարզվող և մրցելույթներ ունեցող միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 24-ամյա Վանես Մարտիրոսյանը հաջորդ մրցամարտը կանցկացնի լեհ Պավել Վոլակի հետ: Մրցակիցն ուժեղ է: Նա նախկինում փայլուն 27 հանդիպում է անցկացրել, որոնցից 17-ում մրցակիցներին հաղթել է նոկաուտով: Մինչև այդ խոսվում էր, որ Մարտիրոսյանը ռինգում կարող է հանդիպել առաջին միջին քաշային կարգում WBA վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնիոն Միգել Կոտոյի հետ, սակայն այժմ ծրագրերը փոխվել են: Մրցամարտը կկայանա դեկտեմբերի 4-ին, կամ դեկտեմբերի 18-ին:






Facebook
Tweet This
Email This Post
