Հայաստանի հավաքականները տասնյակում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 1, 2010 10:44

Խանտի Մանսիյսկում շարունակվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի այսօր կայանալիք 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Չեխիայի և Լեհաստանի ներկայացուցիչների հետ: Համեմատաբար ուժեղ են մեր մարզուհիների մրցակիցները: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները վաստակել են 13–ական միավոր  և զբաղեցնում են 10-րդ և 8-րդ հորիզոնականները։ Տղամարդկանց թիմերի պայքարում մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուկրաինայի ընտրանին (16 միավոր), որը վերջին տուրում դժվարությամբ հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչներին:Երկրորդ և երրորդ տեղերում են Ռուսաստանի առաջին (15) և Ֆրանսիայի (15) հավաքականները։ Իսկ շախմատիստուհիների մրցաշարում առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Ռուսաստանի առաջին (18), Չինաստանի (14), Ուկրաինայի (14) հավաքականները:

Դիտվել է 1713 անգամ:
Print Friendly

Leave a Reply