Հոկտեմբերի մեկը տարեցների միջազգային օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2010 10:42

Հայ ազգային արժեհամակարգում տարեցը, ծերը միշտ եղել են ամենաբարձր դիրքերում` համարվելով իմաստության ու կենսափորձի կրող: Հին հայկական ընտանիքներում բոլորը հաշվի են առել տան մեծի խոսքը` առաջնորդվել նրա խորհուրդներով:

 Այսօր, երբ արժեքները վերափոխվել են, կարծես փոխվել է նաև մեծի դերը. ձևավորվել է մի մթնոլորտ, թե տարեց, ծեր մարդիկ բեռ են և ոչ թե ռեսուրս, ավելի շատ խնամքի կարիք ունեն, քան կարող են ինչ որ բան տալ հասարակությանը:

Ժամանակն է կոտրել այդ կարծրատիպը և հասկանալ, որ ինչքան էլ ժամանակակից կյանքն արագորեն զարգանա, միևնույնն է` հին սերդնի կենսափորձը շատ կարևոր է և օգտակար:

Կայուն, ներդաշնակ և ամուր հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է  սերունդների փոխհամագործակցությունն ու հավասար մասնակցությունը թե՛ ընտնեկան, թե՛ հասարակական-քաղաքական կյանքին:

Շնորհավորում ենք բոլոր տարեցներին` միջազգային օրվա առթիվ և ցանկանում, որ շրջապատված լինեն սիրով ու հոգատարությամբ, մեծարվեն ու հարգվեն և որ ամենակարևորն է` իրենց կենսափորձով ու իմաստությամբ ճշմարիտ ճանապարհ հարթեն գալիք սերունդների համար:

Դիտվել է 1776 անգամ:
Print Friendly

Leave a Reply