90 լրագրող է սպանվել 2010 թվականին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | October 1, 2010 3:14
Այս տարվա սկզբից ի վեր, 33 երկրներում սպանվել է 90 լրագրող. այս մասին հաղորդում է The Press Emblem Campaign (PEC) միջազգային կազմակերպությունը:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած (72 լրագրող), այս տարի գրանցվել է 25 տոկոս աճ:
Վերջին 3 ամիսների ընթացքում 31 լրագրող է սպանվել:
Համաձայն PEC-ի, Մեքսիկան մնում է ամենավտանգավոր երկիրը, որտեղ բանակի ու թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորումների միջև շարունակական բախումների ժամանակ 13 լրագրող է սպանվել:
Դրան հաջորդում է Հոնդուրասը, որտեղ 9 լրագրող է սպանվել, ապա` Պակիստանը (կրկին` 9 լրագրող):
Հունվարից մինչ օրս, 5 լրագրող սպանվել է Իրաքում, ռուսական լրատվությունում աշխատող 5 լրագրող` Հյուսիսային Կովկասում և ևս 5-ը` Ֆիլիպիններում:






Facebook
Tweet This
Email This Post
