Հանրապետության շրջանների մեծ մասում հոկտեմբերի 1-ին սպասվում են անձրեւ եւ ամպրոպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 30, 2010 22:26Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ին եղանակը կպայմանավորվի ցուրտ ճակատի անցմամբ:
Շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է նաեւ քամու ուժգնացում մինչեւ 20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին ամենուրեք կնվազի 2-4 աստիճանով: Սեւանա լճի ջրի ջերմաստիճանն առայժմ +18C է: Մայրաքաղաքում ուրբաթ օրը սպասվում են անձրեւ, ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 15-18մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Ինչպես հաղորդեցին «Meteo-TV»-ից, Երեւանում ռադիոակտիվությունը 17 մկռ/ժամ է, օդի հարաբերական խոնավությունը` 54 %, մթնոլորտային ճնշումը` 667 մմ ս.ս: Գեոմագնիսական դաշտը կլինի կայուն, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գնահատվում է 3: Երեւանում սպասվում է գիշերային ժամերին +16, ցերեկը` +27 աստիճան, Շիրակում, համապատասխանաբար, +7, +22, Կոտայքում` +7, +22, Գեղարքունիքում` +7, +22, Լոռիում` +9, +23, Տավուշում` +12, +25, Արագածոտնի լեռներում` +7, +22, Արագածոտնի նախալեռներում` +15, +27, Արարատում` +14, +28, Արմավիրում` +14, +28, Վայոց ձորի լեռներում` +7, +22, Վայոց ձորի նախալեռներում` +14, +28, Սյունիքի հովիտներում` +14, +30, Սյունիքի նախալեռներում` +7, +23, Արցախում` +14, +27, Ջավախքում` +13, +22 աստիճան:






Facebook
Tweet This
Email This Post
