Հանկարծամահ է եղել «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի նախագահ Ա.Կոստանյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 30, 2010 22:20
Այսօր հանկարծամահ է եղել «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը: Ինչպես տեղեկացրին կենտրոնից, հոգեհանգիստը կկայանա հոկտեմբերի 2-ին` ժամը 18.00-ից, Երեւանի Ազատության 8, բն.13 հասցեում, հուղարկավորությունը` հոկտեմբերի 3-ին` ժամը 14.00-ին, նույն հասցեից: Ա. Կոստանյանը ծնվել է 1960թ. մարտի 10-ին, Երեւանում:
1981թ. ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը, 1990թ. ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը` ստանալով քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում:
2000թ. միջազգային զարգացման քաղաքականության մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ-ի Դյուքի համալսարանում: 2000թ. համախոհների հետ միասին ստեղծել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը 2001թ. հոկտեմբերին դարձել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը:






Facebook
Tweet This
Email This Post
