Թուրքիայում դատական գործ է բացվել Հ.Դինքի սպանությունից նախապես տեղյակ Տրապիզոնի շրջանային ժանդարմերիայի հրամանատարի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2010 21:55

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մասին նախապես տեղյակ լինելու հիմնավորմամբ Տրապիզոնի 2-րդ հաշտարար քրեական դատարանում դատվող ժամանակին Տրապիզոնի շրջանային ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Օզի նկատմամբ նույն մեղադրանքով երկրոդ դատական գործն է բացվել, որի առաջին դատալսումը պետք է տեղի ունենար այսօր:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը, գնդապետ Օզի դեմ երկրոդ դատական գործը բացվել է Դինքի ընտանիքի նոր բողոքի հիման վրա` ելնելով Եվրամիությանը համապատասխանության շրջանակում գործողության մեջ դրված նոր օրենքներից եւ այն բանից, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատապարտել եւ մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքին պաշտպանել չկարողանալու համար:

Դիտվել է 1481 անգամ:
Print Friendly

Leave a Reply