Եվրոպայում սոցիալական պայթյուն է սպասվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 30, 2010 20:02

Հարյուրհազարավոր եվրոպացիներ մասնակցեցին կառավարությունների սահմանած տնտեսական խիստ միջոցների դեմ ցույցերին: Ցուցարարները կոչ արեցին պաշտոնյաներին ու բանկիրներին որպես առաջնահերթություն ընդունել մարդկանց կարիքները, ոչ թե բյուջեների հավասարակշռությունը:

Մանրամասները`  Արևելյան Եվրոպայում «Վեստի FM»-ի թղթակից Լյուդմիլա Լվովայի

Եվրոպայում սոցիալական պայթյուն է սպասվում:   Երբեք միաժամանակ այսքան թվով երկրներում գործադուլներ  չեն եղել: Գուրծադուլների մասնակիցները վրդովված են, որ  երկրի ճգնաժամի գագաթնակետի ժամանակ միլիոններ են վատնվել բանկերի և արդյունաբերական ընկերությունների փրկության համար, իսկ հիմա ուզում են խնդիրները լուծել աշխատավորների հաշվին, ուստի բոլոր ցույցերի ու գործադուլների կարգախոսներն անփոփոխ են. “Ոչ պետբյուջեի կրճատումներին, աշխատավարձերի սառեցմանը, սոցիալական նպաստների նվազմանը”:

Չեխիայի կառավարությունը ծրագրում է եկող տարի բյուջետայինների աշխատավարձը նվազեցնել 10%-ով: Ընդ որում,  աշխատավարձի  բազային մասի իրական կրճատումը կկազմի 43%: Նման ծրագրերը Պրագայում ներքին գործերի նախարարության մոտ  են բերել մոտ 30 հազար ոստիկանների, հրշեջների, ուսուցիչների, բժիշկների և այլ բյուջետայինների: Մի քանի հոգի նույնիսկ ներխուժեց նախարարություն` ջարդելով տուրնիկետները:

Հանրահավաքը տեղի ունեցավ  Յան Պլախայի հրապարակում, ուր երթի մասնակիցները բերեցին պաստառներ հետևյալ կարգախոսներով. «Քիչ փող` շատ հանցագործություններ», «Տնտեսել` այո, կրճատել` ոչ», «Մենք պահպանում ենք ձեզ, իսկ դուք լուծարում եք մեզ» (սա գրել էին հրշեջները), «Շնորհակալություն, մենք հեռանում են. բժիշկներ»:

Ռումինիայում ցուցարարների տնտեսական պահանջները վերածվեցին քաղաքականի: Երկրում լայնածավալ գործադուլներ են սկսվել այն բանից հետո, երբ կառավարությունը ճգնաժամի դեմ պայքարելու համար որոշում է ընդունել կրճատել նպաստներն ու աշխատավարձերը (դարձյալ քաղծառայողների): 20 հազար ռումինացի մասնակցել է ընդվզման ակցիային, նրանց միացել են ոստիկանները: Ներքին գործերի նախարարը հրաժարվել է պատժել կազմակերպիչներին` ոստիկաններին, և ստիպված է եղել հրաժարական տալ: Նրա հետ հրաժարական են տվել Ռումինիայի ոստիկանության, ժանդարմերիայի ղեկավարները, այլ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ըստ փորձագետների` Ռումինիայի իշխանությունները չեն վերահսկում  իրավիճակը, իսկ արհմիությունները սկսել են ստորագրահավաքը նախագահ Տրայան Բեսեսկուի պաշտոնանկության համար, որին էլ համարում են բոլոր դժբախտությունների գլխավոր մեղավորը: Բուլղարիայում փոխվարչապետը և ներքին գործերի նախարարն առաջին քաղաքական գործիչը դարձավ, որը հրապարակավ հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ չէր Եվրամիություն մտնելու, որ ընդունված որոշումը քաղաքական է եղել:

Ի դեպ, տնտեսական ճգնաժամն այդ երկրում առանձնապես ծանր էր առողջապահության համար: Ահա այսօր էլ առողջապահության նախարարը հրաժարական տվեց:

Դիտվել է 1914 անգամ:
Print Friendly

Leave a Reply