Կարողացան փրկել դրությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 30, 2010 18:01

Մարզասերներին տեղեկացրել էինք, որ Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի համշխարհային օլիմպիադայի իններորդ տուրում, երկու պարտիաների ավարտից հետո Հայաստանի կանանց հավաքականը  պարտվում էր Սլովակիայի ներկայացուցիչներին: էլինա Դաիելյանն անհաջողության էր մատնվել, իսկ Լիլիթ Գալոյանը խաղաղ դաշն էր կնքել մրցակցուհու հետ: Եվ ահա, սպիտակ ֆիգուրներով հանեդս եկող մեր մյուս երկու խաղացողները կարողացան շտկել դրությունը: Իրենց պարտիաները հաղթնակով ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը և Նելլի Աղինյանը: Այսպիսով, Հայաստանի ընտրանին առավելության հասավ Սլովակիայի հավաքականի նկատմամբ 2,5:1,5 հաշվով:

Դիտվել է 1639 անգամ:
Print Friendly

Leave a Reply