Ամոթալի ցուցադրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 30, 2010 18:01

Բեռլինի ՏեմպելհոֆՇյոնեբերգ վարչական շրջանում մարմնավաճառության դեմ յուրօրինակ պայքար են կազմակերպել. տեղի իշխանությունները սեքս ծառայություններից օգտվողների լուսանկարները կտեղակայեն ինտերնետում: Այդ մասին գրում է բեռլինյան`Der Tagesspiegel թերթը: Տվյալների պաշտպանության լիազոր Ալեքսանդր Դիքսը հայտարարել է, որ վերջերս է իմացել նախագծի մասին և դեռևս մանրամասներին տեղյակ չէ: Նրա կարծիքով` այդ միջոցառումը անընդունելի է: Քրիստոնյադեմոկրատական կուսակցության նախնական առաջարկում լուսանկարների հրապարակում չի նախատեսվում: Բեռլինի Կուրֆյուրշտենշտրասսե փողոցը վաղուց է դարձել մարմնավաճառների բուն, նրանք հիմնականում Արևելյան Եվրոպայից են: Իշխանությունները այս խնդիրը ոչ մի կերպ չեն կարողանում լուծել: Ի դեպ, «արդեն մի քանի տարի է` մարմնավաճառությունը Գերմանիայում հանցագործություն չի համարվում, այն համարվում է մասնագիտություն»,- ընդգծում է հրապարակման հեղինակ Քայ Դոբբերկեն: Օրինակ Չեխիայում տարածված է մեքենաների լուսանկարումը , որոնցից օգտվում են մարմնավաճառները և այնուհետև պետհամարանիշերով տեղակայում են ինտերնետում:

Դիտվել է 1683 անգամ:
Print Friendly

Leave a Reply