Հրազենից ու կացնից վնասվածքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 30, 2010 17:56

Սեպտեմբերի 30-ին, ժամը 03.00-ին ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ Բ/Կ-ից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի և ոտքի հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Սուրեն Մ.-ն: Կես ժամ անց թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ստացվել է նմանատիպ մեկ այլ ահազանգ, ըստ որի` կրծքավանդակի մասում կացնից ստացած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1948 թ. ծնված Գևորգ Մ.-ն:
Պարզվել է, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի տարածքում գտնվող գազալցակայանում, վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված հրազենից Սուրեն Մ.-ին վնասվածքը պատճառել է Գևորգ Մ.-ն, իսկ վերջինիս կացնով հարվածել է Սուրեն Մ.-ն:
Զննությամբ դեպքի վայրից կացինը հայտնաբերվել և առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply