Երկրորդ անգամ պարտվեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 30, 2010 17:57

Խանտի Մանսիյսկում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ պարտությունը կրեց: Մեր երկրի ներկայացուցիչները իններոդ տուրում 1,5:2,5 հաշվով զիջեցին Ռուսաստանի առաջին հավաքականին: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղացին մրցակիցների` Վլադիմիր Կրամնիկի, Ալեքսանդր Գրիշչուկի, Սերգեյ Կարյակինի հետ: Իսկ ահա, Գաբրիել Սարգսյանը պարտվեց Պյոտր Սվիդլերին: Այս պահին Հայաստանի կանանց հավաքականը 0,5:1,5: հաշվով զիջում է Սլովակիայի ներկայացուցիչներին: Էլինա Դանիելյանը տանուլ է տվել պարտիան, իսկ Լիլիթ Գալոյանը բավարարվել է կես  միավորով:

Դիտվել է 1690 անգամ:
Print Friendly

Leave a Reply