Ղրղզստանը դիմել է 6 երկրների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2010 17:49

Ղրղզստանի գերագույն դատախազությունը դիմել է 6 երկրների`որոնողական միջոցառումներ ձեռնարկել` հանրապետության նախկին նախագահ Կուրմանբեկ Բաքիևին, նրա հարազատներին և զինակիցներին ձերբակալելու համար, որոնց դեմ քրեական գործ է հարուցված:Այս ցուցակում կա 20 մարդ, որոնց թվում են Կուրմանբեկ Բաքիևը, նրա որդիներ` Մարատը և Մաքսիմը, եղբայրը` Ջանիբեկը, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Մուրատ Սութալինովը, նախկին վարչապետ Դանիար Ուսենովը: Նրանք միջազգային որոնման մեջ են: Այս անձանց կալանավորման վերաբերյալ քննչական հրահանգներ ստացել են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի իրավապահ մարմինները: Գերագույն դատախազության տվյալներով` Բաքիևի հարազատները գտնվում են կամ Ռուսաստանի կամ Ղազախստանի տարածքում: Այս երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը հանձնարարվածէ նրանց դիվանագիտական և ծառայողական անձնագրերը չեղյալ հայտարարել: Ինքը` Բաքիևը իր ընտանիքով գտնվում է Բելառուսում:
Բելառուսի իշխանությունները երկիցս մերժել են նրան հանձնել Ղրղզստանին: Բաքիևը զրկվել է անձեռնմխելիությունից և մեղադրվում է իշխանության չարաշահման հարցում: Ընդ որում` Ղրղզստանի կառավարության` իրավապահ մարմինների և դատական համակարգի հարցերով փոխվարչապետ Ազիմբեկ Բեկնազարովը հայտարարել է, որ սկսել են Ասկար Ակաևի և Կուրմանբեկ Բաքիևի գործունեության հետաքննությունը:
Նրա խոսքով` Բաքիևին հեռակա կարգով մեղադրում են Սահմանադրության խախտման, Ապրիլի 7-ի իրադարձությունների առնչությամբ, երբ զոհվեց ավելի քան 100 մարդ: Իսկ առաջին նախագահ Ակաևի դեմ քրեական գործերը վերականգնվում են, քանի որ դրանք այրվել են Գերագույն դատախազության շենքի հրդեհի ժամանակ: Փոխվարչապետի խոսքով` Ակաևին կասկածում են 2 տոննա ոսկու գողության մասնակից լինելու, ինչպես նաև 2003 թվականի մարտին խաղաղ ցուցարարների դեմ կրակ բացելու հարցերում: Այժմ Ակաևը ընտանիքով ապրում է Մոսկվայում, իսկ Բաքիևը` Մինսկում:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply