Բնապահպանները ներկայացնում են արտառոց փաստեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 30, 2010 19:49

Սեպտեմբերի 30-ին «Արմատ» ակումբի հյուրերն էին “Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ”  նախաձեռնող խմբի անդամ Վահագն Փիլիպոսյանը,    գրող-հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը, բնապահպան Մարիամ Սուխուդյանը և ճարտարապետ Գարեգին Կնյազյանը: Քննարկվող թեման էր «Որսագողության և հուշարձանների ոչնչացման նոր փաստեր “Խոսրովի անտառ” պետական արգելոցում»:

-Մենք` “Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ”  նախաձեռնող խմբի անդամներս, ՀՀ բնապահպանության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 19-ին այցելեցինք “Խոսրովի անտառ” պետական արգելոց, որտեղ պետք է մնայինք 3 օր,- հայտնեց Վահագն Փիլիպոսյանը:- Առաջին օրն այցելեցինք XI-XII դարերում կառուցված  Հավուց թառ և Աղջոց վանքերը, որոնք մեր ուժերով բարեկարգել էինք ընդամենը 1-1.5 ամիս առաջ: Հերթական այցելությունը Հավուց թառի վանք մեզ ստիպեց մի քանի րոպե լուռ կանգնել մուտքի մոտ. ամենուրեք “հավատացյալների” հավատքի դրսևորումներ էին: Վանքի ողջ տարածքում կրկին հայտնվել էին մորթված կենդանիների մնացորդներ, խաչքարերը ծածկված էին արյունով և հալված մոմով, եկեղեցին վերածված էր խորովածանոցի, խորանի և պատերի խորշերը լի էին ալկոհոլի կիսադատարկ շշերով և բաժակներով, իսկ վանական շինությունների պահպանության մասին խոսելիս պետք է պարզապես երանի տալ Ջուղայի հազարավոր խաչքարերին: Նույն աղետալի վիճակն էր նաև Աղջոց վանքում: Հաջորդ օրը` առավոտյան, մեկնեցինք Կաքավաբերդ: Մայրամուտից 2 ժամ առաջ հասանք ամրոցի ներքևի ձորը, որտեղից հստակ երևում էին ժայռերի վրա ցատկոտող քարայծերը: Մեկ ժամ Կաքավաբերդն ուսումնասիրելուց հետո սկսեցինք բարձրանալ ամրոցի թիկունքի բլուրը, երբ հանկարծակի լսվեցին կրակոցներ:

Անդրադարձ եղավ նաև Գառնո ձորի Քարերի սիմֆոնիային, որի սյուները են տանում: Փաստորեն օրենքը թույլ է տալիս «ընկած» քարերը տանել: Ուշագրավ է այն, որ, որպես կանոն, պետհամարանիշեր չունեցող ավտոմեքենաներ են տեղափոխում դրանք: Մասնագետները լավ զանազանում են այդ սյուները, ժվար չէ դրանք այլ շինություններում նկատելը:

Ճարտարապետ Կնյազյանը կարևորեց VII դարի կոթող Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն անտարբերության և համատարած անփութության պայմաններում կարող է փլատակների վերածվել: Նա ընդգծեց այն հանգամանքը, որ այդ վերաբերմունքի շարունակության դեպքում մենք ազգային արժեքներ կկորցնենք, և մեր հարևանները կօգտվեն դրանից:

Բնապահպան Մարիամ Սուխուդյանը կարևորեց կենսաբազմազանության հարցը. 250 հա  հող սեփականաշնորհած ՍՊԸ-ն պատմամշակութային կարևորություն ներկայացնող այս հուշարձանների կողքին կառուցում է ռեստորաններ` հասարակաց տան տարրերով: «Սա քաղցկեղ է , որը կտարածվի մինչև Կաքավաբերդ»,- մտահոգվում է բնապահպանը:- Բացի այդ, խաթարվում է է անտառների ամբողջականությունը»:

Սեպտեմբերի 30-ին «Արմատ» ակումբի հյուրերն էինՀայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններնախաձեռնող խմբի անդամ Վահագն Փիլիպոսյանը, գրողհրապարակախոս Վահրամ Թաթիկյանը, բնապահպան Մարիամ Սուխուդյանը և ճարտարապետ Գարեգին Կնյազյանը: Քննարկվող թեման էր «Որսագողության և հուշարձանների ոչնչացման նոր փաստերԽոսրովի անտառպետական արգելոցում»:

Մենք` Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններնախաձեռնող խմբի անդամներս, ՀՀ բնապահպանության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 19-ին այցելեցինքԽոսրովի անտառպետական արգելոց, որտեղ պետք է մնայինք 3 օր,- հայտնեց Վահագն Փիլիպոսյանը: Առաջին օրն այցելեցինք XI-XII դարերում կառուցված Հավուց թառ և Աղջոց վանքերը, որոնք մեր ուժերով բարեկարգել էինք ընդամենը 1-1.5 ամիս առաջ: Հերթական այցելությունը Հավուց թառի վանք մեզ ստիպեց մի քանի րոպե լուռ կանգնել մուտքի մոտ. ամենուրեքհավատացյալներիհավատքի դրսևորումներ էին: Վանքի ողջ տարածքում կրկին հայտնվել էին մորթված կենդանիների մնացորդներ, խաչքարերը ծածկված էին արյունով և հալված մոմով, եկեղեցին վերածված էր խորովածանոցի, խորանի և պատերի խորշերը լի էին ալկոհոլի կիսադատարկ շշերով և բաժակներով, իսկ վանական շինությունների պահպանության մասին խոսելիս պետք է պարզապես երանի տալ Ջուղայի հազարավոր խաչքարերին: Նույն աղետալի վիճակն էր նաև Աղջոց վանքում: Հաջորդ օրը` առավոտյան, մեկնեցինք Կաքավաբերդ: Մայրամուտից 2 ժամ առաջ հասանք ամրոցի ներքևի ձորը, որտեղից հստակ երևում էին ժայռերի վրա ցատկոտող քարայծերը: Մեկ ժամ Կաքավաբերդն ուսումնասիրելուց հետո սկսեցինք բարձրանալ ամրոցի թիկունքի բլուրը, երբ հանկարծակի լսվեցին կրակոցներ:

Անդրադարձ եղավ նաև Գառնո ձորի Քարերի սիմֆոնիային, որի սյուները են տանում: Փաստորեն օրենքը թույլ է տալիս «ընկած» քարերը տանել: Ուշագրավ է այն, որ, որպես կանոն, պետհամարանիշեր չունեցող ավտոմեքենաներ են տեղափոխում դրանք: Մասնագետները լավ զանազանում են այդ սյուները, ժվար չէ դրանք այլ շինություններում նկատելը:

Ճարտարապետ Կնյազյանը կարևորեց VII դարի կոթող Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն անտարբերության և համատարած անփութության պայմաններում կարող է փլատակների վերածվել: Նա ընդգծեց այն հանգամանքը, որ այդ վերաբերմունքի շարունակության դեպքում մենք ազգային արժեքներ կկորցնենք, և մեր հարևանները կօգտվեն դրանից:

Բնապահպան Մարիամ Սուխուդյանը կարևորեց կենսաբազմազանության հարցը. 250 հա հող սեփականաշնորհած ՍՊԸն պատմամշակութային կարևորություն ներկայացնող այս հուշարձանների կողքին կառուցում է ռեստորաններ` հասարակաց տան տարրերով: «Սա քաղցկեղ է , որը կտարածվի մինչև Կաքավաբերդ»,- մտահոգվում է բնապահպանը:- Բացի այդ, խաթարվում է է անտառների ամբողջականությունը»:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply