Թուրքիայի վարչապետը սեփական պատմության վերանայման կոչ է անում

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | May 25, 2009 17:49

erdogan41«Անցյալում Թուրքիայից այլազգիների վտարումը ֆաշիստական մտածողության արդյունք էր»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը` իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ամենամյա կոնգրեսում` Դյուզչե գավառում: Էրդողանն ասել է, որ տարիներ շարունակ երկրում որոշ դեպքեր են տեղ գտել, որոնց օգտավետության մասին պետք է դեռ մտածել: «Ոչ ոք հանգիստ չի վերաբերում այդ ամենին: Մենք էլ ենք սխալներ գործել, բայց սթափ գնահատելիս ես միայն անդրադառնում գործածդ սխալներին»,- ավելացրել է նա: Թուրքական մամուլը «պատմության ինքնաքննարկում» է որակել Էրդողանի ելույթը: «Վաթան» թերթը հոդված է հրապարակել Կ. Պոլսում հույների դեմ իրագործված բռնությունների մասին: Նմանատիպ հոդվածներ են հրապարակել «Հուրիեթ»-ն ու «Ռադիկալ»-ը:

Radikal, Hurriyet, Vatan

Դիտվել է 1620 անգամ:
Print Friendly

Leave a Reply