Ոսկե ծիրանը դարձավ բյուրեղապակյա

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 30, 2010 16:13

Օգոստոսի 24-ին ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնը մամուլում տարածած հայտարարությամբ հաստատեց այն լուրերը, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում հիմնադրված նոր կինոփառատոնի ղեկավարները որոշել են իրենց հանձնելիք մրցանակն անվանել «Ոսկե Ծիրան», և խոստացավ հետևողականորեն լինել այս հարցում` թույլ չտալու համար իր անվան  նման օգտագործումը:

Տեղեկացնում ենք, որ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ի հետեւողական քայլերի եւ Թուրքիայի Մալաթիայի միջազգային փառատոնի տնօրինության հետ նամակագրական բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել փոխել թուրքական նորաստեղծ փառատոնի մրցանակի անունը` այն անվանելով «Բյուրեղապակե ծիրան»:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնի

Մամլո ծառայություն

Դիտվել է 1962 անգամ:
Print Friendly

Leave a Reply