Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 30, 2010 13:36

Սեպտեմբերի 29-ին  մի շարք հրդեհներ են բռնկվել հանրապետության տարբեր վայրերում:

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցին հարակից տարածքում  այրվել է 12 քմ. մակերեսով տորֆային տարածք, Երևան քաղաքի բուսաբանական այգու տարածքում  800 քմ. խոտ, Կոտայքի մարզի` Եղվարդի Երևանյան 10ա հասցեին հարակից տարածքում` 2000 քմ., Եղվարդ-Երևան ավտո­ճանապարհի 7-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 3000 քմ., Արամուս գյուղում` 1000 քմ., Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասին հարակից տարածքում ` 6 հա խոտ, Արմավիրի մարզի` Բաղրամյան գյուղում` 1 հա խաղողի այգի, Շահումյան գյուղում` 3000 քմ. մակերեսով խոտ, Լոռու մարզի Ջրաշեն գյուղում այրվել է Խ. Հովհաննիսյանին պատկանող տան բակում պահեստավորված 200 հակ անասնակերը:

Երևանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 2/1 շենքի 51-րդ բնակարանում հրդեհից  այրվել է պատշգամբում դրված  սեղան և 3 քմ. մակերեսով թղթի թափոն:

Դեպքերի վայրեր մեկնած փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են և արագորեն մարվել:

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply