Նոր սողանք Մեքսիկայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 30, 2010 13:18

Մեքսիկայի հարավում ` Չիապաս նահանգի տարածքում12 մարդ է զոհվել նոր սողանքի հետևանքով: Այդ մասին տեղեկացրել է Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը: Նա նշել է, որ աղետի վայրում տարվում են փրկարարական աշխատանքներ: Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբում սողանք է եղել Օահակա նահանգում: Այդ ժամանակ տեղի վարչակազմի ներկայացուցիչները նախապես հայտարարեցին մարդկային զոհերի լուրջ քանակի մասին, իսկ այնուհետև հաստատեցին, որ դեռևս զոհերի մարմիններ չեն հայտնաբերվել:

Դիտվել է 1989 անգամ:
Print Friendly

Leave a Reply