Մոսկվայի քաղաքապետի թեկնածուները հայտնի կդառնան հոկտեմբերի 2-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2010 13:12

Կոմերսանտի տեղեկացմամբ`Մոսկվայի քաղաքապետի առաջին պաշտոնական թեկնածուները հայտնի կդառնան հոկտեմբերի 2-ին`շաբաթ օրը: Единая Россия կուսակցության գերագույն խորհրդի նախագահությունը թեկնածուների ցուցակը կներկայացնի Դմիտրի Մեդվեդևին: Սեպտեմբերի 30-ին`մոսկովյան ժամանակով առավոտյան ժամը 8-ին,նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը` թիկնապահների ուղեկցությամբ, ժամանել է քաղաքապետարան: Ավելի վաղ, Լուժկովը Ինտերֆաքսին ծանուցել է, թե մտադիր է նախկին աշխատավայր գնալ մինչև շաբաթվա վերջ` անձնական իրերը հավաքելու նպատակով: Նախօրեին Единая Россия կուսակցության մոսկովյան բաժանմունքը հայտարարել է, որ հինգշաբթի կշարունակի հանրության հետ քննարկումները քաղաքապետի թեկնածուների հարցի առնչությամբ: «Հինգշաբթի նախատեսված են խորհրդակցություններ արդյունաբերողների, ձեռներեցների, փոքր և միջին բիզնեսիներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Единая Россия կուսակցության մոսկովյան բաժանմունքի քաղխորհրդի քարտուղար Ելենա Պանինան:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply