Դժվարին փորձություն Խանտի Մանսիյսկում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 30, 2010 10:21

Խանտի Մանսիյսկում անցկացվող Շախմատի  համաշխարհային օլիմպիադայում այսօր կկայանան իններորդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականին դժվարին փորձություն  է սպասում: Մեր երկրի նրկայացուցիչներն ո ւժերն են չափելու Ռուսաստանի առաջին հավաքականի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին վիճակահունության քմահաճույքով արդեն հանդիպել է Ռուսաստանի երկրորդ և երրորդ հավաքականներ հետ: Ավելի վատ ընթացք չէր կարող լինել: Այդուհանդերձ, Հայաստանի շախմատիստները երկու հավաքականների նկտմամբ էլ առավելության են հասել 2,5:1,5 հաշվով: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուկրաինայի ընտրանին` 14 միավոր:  Ռուսաստանի առաջին և Հայաստանի հավաքակաները վաստակել են 13-ական միավոր և համապատասխանաբար զբաղցնում են 2-րդ և 6-րդ հորիզոնականները: Հայաստանի կանանց հավաքականը 11 միավորով 12-րդ տեղում է: Իսկ աղյուսակը գլախավորում է Ռուսաստանի առաջին հավաքականը`16 միավոր: Հայաստանի շախմատիստուհիները խաղալու են Սլովակիայի ներկայացուցիչերի հետ:
Հավելենք, որ Շախմատի միջազգային ֆեդերացայի (ՖԻԴԵ) գլխավոր հանաժողովում, որը կազմակերպվել  է Խանտի Մանսիյսկում,  անցկացվել են այդ կազմակերպության նախագահի ընտրություններ: Վերընտրվել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Վերջինիցս բացի, այդ պաշտոնին հավակնում էր նաև շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը: Իլյումժինովը ստացել է 95 ձայն, իսկ Կարպովը` 65: Ի դեպ, Իլյուժինովը Կարպովին առաջարկել է զբաղեցնել ՖԻԴԵ-ի փոխնախագահի պաշտոնը: Վերջինս ժամանակ է խնդրել, որպեսզի որոշում կայացնի:

Դիտվել է 1859 անգամ:
Print Friendly

Leave a Reply