Հաղթեցին նույն հաշվով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 29, 2010 19:35
Խանտի Մանսիյսկում շարունակվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Լեհաստանի ներկայացուցիչների նկատմամբ: Վճռորորշ եղավ Գաբրիել Սարգսյանի տարած հաղթանակը Բարտլոմեյ Մաչեայի նկատմամբ: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը իրենց պարտիաները մրցակիցների հետ ավարտեցին խաղաղ արդյունքով: Հայաստանի կանանց հավաքականն էլ նույն հաշվով հաղթեց Իսրայելի ընտրանիին: Էլինա Դանիելյանին և Լիլիթ Գալոյանին հաջողվեց ստիպել մրցակցուհիներին անձնատուր լինել: Լիլիթ Մկրտչյանը բավարարվեց խաղաղ արդյունքով: Իսկ ահա, Նելլի Աղինյանը պարտվեց:






Facebook
Tweet This
Email This Post
