ՌԴ մշակույթի նախարարության որոշմամբ`նկարիչ Ավդեյ Տեր- Օհանյանի 4 աշխատանքների օտարվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 29, 2010 17:21

Լուվրում հինգշաբթի կամ ուրբաթ կլուծեն«Կոնտրապունկտ.ժամանակակիցռուսական արվեստ» կազմից ՌԴ մշակույթի նախարարության որոշմամբ`նկարիչ Ավդեյ Տեր- Օհանյանի 4 աշխատանքների օտարման հարցը: Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 14-ին Լուվրում` «Ռուսաստանի օրերը Ֆրանսիայում» միջոցառման շրջանակներում:Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Росохранкультураն, գտնվելով ՌԴ մշակույթի գերակայության տակ, թույլ չի տվել Ռուսաստանից Ֆրանսիա տեղափոխել Ավդեյ Տեր-Օհանյանի 4 աշխատանքները`«ռադիկալ աբստրակցիոնիզմ» շարքից: Լուվրը իրազեկ է, որ մյուս նկարիչները ` Վիտալի Կոմարը, Դիանա Մաչուլինան, Յուրի Ալբերտը, Իգոր Մակարևիչը հրաժարվել են մասնակցել ցուցահանդեսին`ի նշան Ավդեյ Տեր- Օհանյանի հետ համերաշխության, բայց դեռևս չի մեկնաբանում ռուսների որոշումը: Դեռ ավելին` թանգարանը չի կարող ասել, թե ցուցահանդեսը կկայանա, թե` ոչ: Իր հերթին Ռուսաստանի օրերը Ֆրանսիայում միջոցառման գլխավոր կոմիսար Նիկոլյա Շիբաևը հույս ունի, որ ցուցահանդեսում կներկայացվեն բոլոր հայտարարագրված ստեղծագործությունները: Նա նշել է, որ ցուցահանդեսի անցկացման վերջնական որոշումը Լուվրինն է:

«Կոնտրապունկտ.ժամանակակից ռուսական արվեստ» ցուցահանդեսի կազմ են մտել Յուրի Ալբերտի, Ալեքսանդր Բրոդսկու, Էրիկ Բուլատովի, Օլգա Չերնիշևայի, Էմիլիայի, Իլյա Կոբակովի, Ալեքսեյ Կալիմայի, Վալերի Կոշլյակովի, Յուրի Լեյդերմանի, Դիանա Մաչուլինայի, Անդրեյ Մոնաստիրսկու, Պավել Պեպերշտեյնի, Վադիմ Զախարովի, Իգոր Մակարևիչի, Ելենա Ելագինայի, Կոմարի և Մելամիդի և այլ ոց ստեղծագործությունները:

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply