Մահացել է Շալյապինի վերջին դուստրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2009 18:26

Մարինա Շալյապինա98 տարեկան հասակում Հռոմում մահացել է Մարինա Շալյապինա Ֆրեդին` աշխարհահռչակ ռուս երգիչ Ֆյոդոր Շալյապինի երեխաներից վերջինը:

Շալյապինան 1931 թ. դարձել է 1-ին ռուս գեղեցկուհին` հաղթելով «Միս Ռուսաստան» մրցույթում: Նա երկար տարիներ ապրել է Հռոմում: 1 ամիս առաջ Գլինկայի անվան պետական երաժշտական թանգարանին էր հանձնել իր հոր` Ֆյոդոր Շալյապինի կտակի բնօրինակը:

Շալյապինան իրեն տարբեր ոլորտներում է փորձել. մինչ Ռուսաստանից հեռանալը նա բալետով է զբաղվել, Փարիզում` դիզայնով և ճարտարապետությամբ, ապա եղել է իտալական նավատորմի սպա:

Ֆյոդոր Շալյապինի ընտանիքը լքել է Ռուսաստանը 1922-ին, հանրահայտ երգիչը մահացել է 1939-ին Փարիզում:

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply