Տեսանյութ- գտածոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2010 16:46

Ավստրալիայում հայտնաբերվել է առաջին մարդու լուսնէջքի տեսաերիզը: Այն կցուցադրվի հոկտեմբերի 6-ին: Այդ մասին տեղեկացրել է պատմաբան և աստղագետ Ջոն Սարգսյանը, ով ղեկավարել է տեսաերիզի վերականգնման աշխատանքները: Սիդնեյում հանրությունը առաջին անգամ կտեսնի1969 թվականի տեսանյութը, որում ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգն է: Տեսանյութը տևում է մի քանի րոպե և առանձնանում է մյուս տեսանյութերից իր գերազանցող` լավ որակով: Այդ տեսաերիզը կորել էր պահոցներում և հայտնաբերվել է նշանակալի վնասվածքներով: Ավստրալիայում տեղադրված ռադիոհեռադիտակները ընդունել են Լուսնի հեռազդանշանները`առաջ անցնելով նույնիսկ NASA-ից. Մինչ ամերիկյան տիեզերական գործակալությունը ջանում էր կապ հաստատել տիեզերագնացների հետ, Ավստրալիայում արդեն ստացել էին լուսնէջքի տեսանյութերը: Տեսանյութը կցուցադրվի հոկտեմբերի 6-ին, արարողության պատվավոր հյուր կլինի Բազզ Օլդրինը: Հիշեցնենք, որ 2006 թվականին NASA-ն կորցրել է տեսանյութի բնօրինակները: Ամենայն հավանականությամբ`այս հանգամանքը կսաստկացնի ավստրալական գտածոյի նշանակությունը:

Դիտվել է 1339 անգամ:
Print Friendly

Leave a Reply