Դժվար էր հավատալը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 29, 2010 16:14

Բարաք Օբաման մեծ բավականություն է ստանում` հանգստի ժամերին երաժշտություն լսելով: Նա այդ մասին պատմել է Rolling Stone երաժշտական ամսագրին: Նա հավաստել է, որ օգտվում է Apple ընկերության iPod նվագարկիչներից, որում պահպանվում են իր սիրելի ձայնագրությունները:«Իմ iPod-ում այժմ մոտավորապես 2 հազար երգ կա, և դա ինձ համար բավականության մեծ աղբյուր է»,- ասել է նախագահը: Օբամայի խոսքով`նա ավելի շատ լսում է« իր մանկության երգերը»… Նրա հավաքածուում Սթիվի Ուանդերի, Բոբ Դիլլանի, Rolling Stones-ի, R&B ոճով կատարողների, Մայլզ Դևիցի և Ջոն Քոլթրեյնի ձայնագրություններն են:

Դասական երաժշտությունը ևս օտարոտի չէ Սպիտակ տան ղեկավարին: Նա երբեմն լսում է Մարիա Կալլասին` թեպետ ոչ հաճախ է օպերա այցելում: Օբամայի սիրելի երգիչներից է Փոլ Մակքարթնին: Այս տարվա հունիսին նախկին բիթլը այցելեց Սպիտակ տուն` ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի` Ջորջ Գերշվինի անվան մրցանակ ստանալու առիթով`պոպուլյար երաժշտության զարգացման բնագավառում իր ներդրումների համար: Մակքարթնին երգեց իր նշանավոր`«Միշել» երգը` ի պատիվ ԱՄՆ-ի առաջին տիկնոջ. Աղջնակ, ով մեծացավ հարավային Չիկագոյի աշխատավորի ընտանիքում: Դժվար էր հավատալը…

Դիտվել է 1249 անգամ:
Print Friendly

Leave a Reply