Վրաստանը հիշեցնում է Ռուսաստանին չերքեզների ցեղասպանության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2010 15:22

Վրաստանը պատրաստվում է Ռուսաստանին պատասխանատվության կանչել `XVIII – XX դդ չերքեզների դեմ ցեղասպանության մեղադրանքով: Այս հարցը Վրաստանի խորհրդարանը պատրաստում է դիտարկել աշնանային նստաշրջանի ընթացում:  Չերքեզ  ժողովրդի ներկայացուցիչների հավաստմամբ` Կովկասում այդ ժամանակահատվածում ռուսական կայսրության  կոշտ քաղաքականության հետևանքով զոհվել է ավելի քան 400 հազար չերքեզ, իսկ ավելի քան 500 հազարը արտաքսվել են: Այսպիսով` այս քաղաքականության հետևանքով իր պատմական հայրենիքում ապրում է ընդամենը 80 հազար չերքեզ: Վրաստանի խորհրդարանի նախագահամետ մեծամասնության  առաջնորդներից մեկը` Նուգզար Ցիկլուարին, հայտարարել է, թե գիտնականները աշխատել են պահոցային նյութերի վրա և հաստատում են չերքեզների էթնիկ ոչնչացման փաստը: Պատգամավորի խոսքով` նյութերը ուղարկվել են եվրոպացի և ամերիկացի մասնագետներին` ուսումնասիրելու համար: Հիշեցնենք, որ ներկայումս Կարաչևո- Չերկեսկի հանրապետությունում ապրում է 50,2 հազար չերքեզ: Չերքեզների համայնք գոյություն ունի Մերձավոր Արևելքի երկրներում. Նրանք այս տարածաշրջան աքսորվեցին XIXդարի երկրորդ կեսերին: Արևմտյան Կովկասում ադիգեական ցեղերի դեմ պատերազմը Ռուսաստանը շարունակեց մինչև1864 թվականը: Կովկասյան պատերազմի ավարտից հետո չերքեզները հարկադրված էին վերաբնակվել Օսմանյան կայսրությունում:

Ըստ որում`փորձագետների դիտարկմամբ`Վրաստանի խորհրդարանում չերքեզների հարցի քննարկումը  կարող է խորացնել Ռուսաստանի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները: Թբիլիսիի քաղաքագետները ակնարկում են Կովկասի ժողովուրդների` օրինակ ХХ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում  տուժած հայերի նմանօրինակ պատմական խնդիրները և ընդգծում են , որ այդ հարցերը կարող են մեծ առճակատում սադրել Կովկասում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը` ինքն է Վրաստանին մեղադրում ցեղասպանության հարցում: Փետրվարին Մոսկվան Թբիլիսիի հանդեպ 3 նոր հոդվածներով մեղադրանք հարուցեց` Հարավային Օսիայում ցեղասպանության քրեական գործի շրջանակներում:Բացի այդ` կան ապացույցներ, որ վրացի զինծառայողները կանխամտածված սպանել և գերեվարել են խաղաղ բնակիչներին, ինչպես նաև միջազգային համաձայնագրերով արգելված` կասետային զենք  և 500 կիլոգրամանոց օդագնացական ռումբեր են կիրառել մարտական գործողությունների ընթացքում:

Դիտվել է 2006 անգամ:
Print Friendly

Leave a Reply