Զիջեցին լրացուցիչ գործակիցներով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 29, 2010 15:27

Բաթումիում ավարտված շախմատի պատանիների և աղջիկների տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները տիրացան  երեք արծաթե մեդալի: Ընդ որում, մեր երկրի շախմատիստները միայն  լրացուցիչ գործակիցներով զիջեցին մրցակիցներին: Մինչև 8 տարեկանների պայքարում Շանթ Սարգսյանը գրավեց երկրորդ տեղը` ինը հնարավորից 7 միավոր: Նույնպիսի  ցուցանիշով  չեմպիոն դարձավ ադրբեջանցի Ազար Աբդուլա Գադինբայլին: 16 տարեկանների պայքարում Կարեն Գրիգորյանը և  ռուսաստանցի Իվան Բուկավշինը հավաքեցին 7-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշով միայն Հայաստանի ներկայացուցիչը հայտնվեց երկրորդ հորիզոնականում: 18 տարեկանների մրցավեճում  Սամվել Տեր-Սահակյանը և ադրբեջանցի Վասիֆ Դուրարբեյլին վաստակեցին 8-ական միավոր, բայց ըստ գործակիցների չեմպիոն դարձավ մեր մարզիկի հակառակորդը:

Դիտվել է 1880 անգամ:
Print Friendly

Leave a Reply