Շշուկներ` արդեն Մատվիենկոյի շուրջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 29, 2010 14:54
Մոսկվայի քաղաքապետի պաշտոնանկությունից հետո փորձագետները սկսեցին երկրորդ խոշորագույն քաղաքի վարչակազմի ղեկավարի մասին մտածել: Շշուկներն այն մասին, թե Վալենտինա Մատվիենկոյի դիրքերը երերուն են, ավելի սաստկացան, երբ Հյուսիսային մայրաքաղաքի ղեկավարը անցած ուրբաթ մեկշաբաթյա արձակուրդ վերցրեց:Դիտորդները այն նույնացնում են Լուժկովի արձակուրդին: Քաղաքագետների կարծիքով` Մատվիենկոն, կարժանանա Լուժկովի հետ կապված զարգացումների ճակատագրին: Ի դեպ, «Պետերբուրգյան քաղաքականություն» միջազգային քաղաքական փորձագիտական ինստիտուտի կազմած վերջին վարկանիշով` Մատվիենկոն ստացել է 3 բալ` հնարավոր հինգից: Սա նրա կառավարման տարիների ամենացածր գնահատականն էր: Քաղաքագետների կարծիքով`Մատվիենկոյի օգտին է խոսում նախօրեին դաշնային ընտրությունների կայունության պահպանման անհրաժեշտության հանգամանքը, իսկ բացասական անդրադարձ կարող է ունենալ վերջին դիպվածը` կապված բրիտանական` The Independent թերթի վերջին ակնարկի հետ: Ինչպես ենթադրում է այս հրատարակությունը, եթե վարչապետը համոզված չլինի, որ կամենում է վերադառնալ Կրեմլ և ըստ որում` կասկածի տակ է դրվում Մեդվեդևի երկրորդ ժամկետ առաջադրման աջակցությունը, ապա այս հանգամանքներում Մատվիենկոն կարող է դառնալ Ռուսաստանի երկրորդ դեմքը: Այդ ժամանակ Մատվիենկոն իր երախտագիտությունն է հայտնել հրատարակության լրագրողին, որ ներկա էր Սմոլնիում «Վալդայ» ակումբի մասնակիցների հանդիպմանը, և միաժամանակ նշել է, որ ինքը չի ծրագրում հավակնել ՌԴ նախագահի պաշտոնին և ընդգծել է , որ նախկինի պես իր գործունեությունը կապում է Պետերբուրգ քաղաքի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
