Ֆինանսների պակասը խանգարում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 29, 2010 14:52

Հոկտեմբերի 2-ին Թուրքիայում մեկնարկելու է հրապարակային հեծանվավազքի միջազգային մրցաշար, որին նախատեսվում է, որ Հայաստանից կմասնակցեն 6 հեծանվորդներ: Թուրքիայում մրցաշարը տևելու է մեկ օր: Այդ ստուգատեսում ուժերն են չափելու մեծահասակ և երիտասարդ մարզիկները: Հոկտեմբերի 5-ին էլ Իրանում մեկնարկելու միջազգային բազմօրյա հեծանվավազք, որի երկարությունը 600 կմ է: «Անցյալ տարի Մհեր Մկրտչյանն այդ ստուգատեսում երկրոդ տեղ էր գրավել, հույս ունենք, որ նա այս անգամ կլինի առաջինը Ի դեպ, նոյեմբերին Լեհաստանում կայանալու է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որը վարկանիշային է, սակայն ֆինանսների բացակայության պատճառով, հնարավոր է մարզիկներ չգործուղենք մրցավայր»,- «Անկախ»-ին ասաց հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչները օգոստոսին բաց էին թողել Իտալիայում անցկացված հրապարակային հեծանվավազքի աշխարհի առաջնությունը:

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply