Հենրիխ Մխիթարյանի նորամուտը Չեմպիոնների լիգայի մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 29, 2010 14:22

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանն իր նորամուտը նշեց ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարում: Նա Դոնեցկի «Շախտյորի»կազմում մասնակցեց պորտուգալական «Բրագայի» հետ հանդիպմամը: Մխիթարյանը մարզադաշտ դուրս եկավ ուկրաինական թիմի մեկնարկային կազմում և մասնակցեց ողջ խաղին: «Շախտյորը» հաղթեց 3:0 հաշվով և անգլիական «Արսենալի»հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը (H խումբ): Հոկտեմբերի 19-ին կայանալիք խմբային մրցաշարի 3-րդ տուրում «Արսենալը» հյուընկալելու է Մխիթարյանի թիմին:

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply