Բակո Սահակյանը և Վլադիմիր Մովսեսյանը քննարկել են էկոլոգիայիական հիմնախնդիրներ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 29, 2010 14:03

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսեսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, էկոլոգիայի, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարն ընդգծել է վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ընդլայնման կարեւորությունը` հավելելով, որ այն կնպաստի երկու հայկական պետությունների զարգացմանն ու զորացմանը:

Դիտվել է 1970 անգամ:
Print Friendly

Leave a Reply