Առաջին համաշխարհայինն ավարտվում է այս կիրակի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 29, 2010 13:18
Բրիտանական` The Daily Telefraph թերթի տվյալներով`Առաջին համաշխարհային պատերազմը ավարտվում է կիրակի`92 տարի անց ռազմական գործողություններից հետո: Այդ օրը Գերմանիան կվճարի վնասների հատուցման վերջին տրանշը: Գերմանիան վնասները հատուցում է 1919 թվականին կնքված` Վերսալյան համաձայնագրի հիման վրա:Նախնական գումարը կազմել է 226 միլիարդ ռմ, իսկ այնուհետև այն կրճատվել է մինչև 132 միլիարդի: Այս գումարը այն ժամանակ համարժեք էր 22 միլիարդ ֆունթ սթեռլինգի:Պարտքը ավելի շուտ կվճարվեր, եթե իշխանության չգար Ադոլֆ Հիտլերը, ով հրաժարվեց շարունակել վճարումները: Միջոցների մեծ մասը հատկացվում է մասնավոր անձանց, թոշակառուների հիմնադրամին և հատուկ փոխառություններ ունեցող ընկերություններին: Գերմանական`Bild թերթը նշել է, որ Գերմանիան կարող էր այդ պարտքը ավելի շուտ մարել, սակայն Լոնդոնյան պայմանագրի համաձայն`1953 թվականից`Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որպես տարածքներ կորցրած երկիր`թույլատրվել է տոկոսներով վճարումները դադարեցնել մինչև հաջորդ վերամիավորումը: Արդյունքում`պարտքերի մարումը վերսկսվեց 1990 թվականի հոկտեմբերի 3-ից և մինչ այժմ շարունակվում էր: Վերսալյան համաձայնագրի 231 հոդվածի համաձայն` Գերմանիան կորցրել է մի շարք տարածքներ և պատասխանատու է համարվել հասցրած բոլոր կորուստների և վնասների համար:235 հոդվածում ընդգծվել է, որ«…Գերմանիան 1919 և 1920 թվականների և 1921 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում կվճարի` ոսկու , ապրանքների, նավերի, արժեթղթերի և այլ ձևերով»: Ֆրանսիան համառորեն պնդել է սահմանվածից ավելի մեծ գումարի հատուցում, սակայն Բրիտանիայի գանձարանի գլխավոր ներկայացուցիչ Ջոն Մեյնարդ Քեյնսը դեմ էր. Նա պաշտոնաթող եղավ 1919 թվականի հունիսին:«Գերմանիան չի կարող ճիշտ քաղաքականություն վարել, եթե իրեն ֆինանսավորելու կարողություն չունենա»,- նախազգուշացրել է նա:
Առաջին համաշխարհայինի հետևանքով սնանկացած Գերմանիայի վրա դրված ռազմատուգանքները հանրությունում դժգոհություն առաջացրին, և այս իրողությունը մեծ դեր խաղաց , որպեսզի իշխանության գան նացիոնալ- սոցիալիստները:1929 թվականի մեծ ճգնաժամի հետևանքով Գերմանիան խրվեց պարտքերի մեջ, 4տարի անց Գերմանիայի կանցլեր ընտրվեց Ադոլֆ Հիտլերը:






Facebook
Tweet This
Email This Post
