Աշխատավարձի պարտք ունի Սյունիքի ութ համայնք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 29, 2010 13:04
Սյունիքի համայնքներում տարեսկզբին աշխատավարձի գծով պարտքը կազմել է 40 մլն 61հազ. դրամ: 2010 թվականին նախորդ տարիների պարտքերից մարվել է 8 մլն 462 հազ. դրամ: Աշխատավարձի պարտքեր ունեն մարզի Արավուս, Բարձրավան, Հալիձոր, Հարթաշեն, Սվարանց, Ույծ, Տաշտուն գյուղական համայնքները եւ Մեղրի քաղաքը. վերջինում այն առաջացել է այս տարի` կազմելով 2մլն 800 հազ. դրամ: Նախորդ ամսում այն 5 մլն էր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանը, առաջարկվել է համայնքների ղեկավարներին կրկին քննարկել աշխատավարձի առկա պարտքերի խնդիրը եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ընթացիկ տարվա վճարումներն ամբողջությամբ իրականացնելու, նոր պարտքեր չառաջացնելու, նախորդ տարիներից մնացածը հնարավորինս մարելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
