Հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկչությունների շարքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2010 12:43

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքներում կանխվել է միաժամանակյա ահաբեկչությունների շարքը`  եվրոպական ամերիկյան և պակիստանյան հատուկ ծառայությունների համագործակցության շնորհիվ: Տեղեկատվական նույն գործակալության տվյալներով`պակիստանցի գրոհայինները միաժամանակյա հարձակումներ էին ծրագրել Լոնդոնում և Ֆրանսիայի,  Գերմանիայի քաղաքներում:

Sky News-ի տեղեկատվությամբ`ահաբեկչությունները ծրագրման փուլում էին: Դա է պատճառը, որ Մեծ Բրիտանիայում սահմանած` «չորրորդ և հինգերորդ աստիճանի տագնապը» որոշեցին չփոխել:

Այս միջոցառումների շրջանակներում` սեպտեմբերի 28-ին տարհանվել են Փարիզում Էյֆելյան աշտարակի այցելուները: Ահաբեկչություն իրականացնելու դեպքում այն կարող էր համամատվել 2008 թվականի նոյեմբերին Մումբայում իրականացված միջադեպի հետ, երբ պակիստանցի` «Լաշկեր է Թայբա» խմբավորման գրոհայինները հարձակումների շարք իրականացրին Հնդկաստանի քաղաքային շինությունների, երկաթուղային կայարանների և բարձր վարկանիշ ունեցող հյուրանոցների վրա. Զոհվեց 166 մարդ:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply