Լուժկովի տնտեսական ժառանգությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2010 12:36

Փորձագետների կարծիքով`Մոսկվայի քաղաքապետի պաշտոնանկությունը մայրաքաղաքի համար չի հանգեցնի լուրջ հետևանքների: Մոսկովյան կառավարության ամենահզոր տնտեսական սուբյեկտը շինարարական համալիրն է, որի շրջանառությունը կազմում է տարեկան 14 միլիարդ դոլար: Մայրաքաղաքն ունի նաև մեծ բաժին նավթային արդյունաբերության ոլորտում, իսկ Մոսկվայի պարենային շուկան նշանակային է ՌԴ ագրոշուկայի համար: Fitch վարկանիշային գործակալությունը հաստատել է Մոսկվայի  արտերկրի և ազգային արժույթների երկարատև վարկանիշերը դրական զարգացումներով: «Կոմերսանտ» թերթի կարծիքով`քաղաքապետի պաշտոնը կարևոր էր ոչ թե տնտեսական, այլ քաղաքական առումով. և այդ իրողությունը  պայմանավորված է նրա անձով: Սակայն նրա պաշտոնանկությունը կարող է լուրջ անդրադառնալ”Интеко” ընկերության վրա, որը պատկանում է նրա կնոջը` Ելենա Բատուրինային: Փորձագետները նշում են, որ Մոսկվայի տնտեսության հիմնական հատվածը համարվում է շինհամալիրը, որը առավել կախվածություն ունի քաղաքի վարչակազմից: Նրանց կարծիքով`իրերի դրությունը արագ փոխել` հազիվ թե հաջողվի, սակայն եթե դա տեղի ունենա, ապա փոփոխության կենթարկվի «մայրաքաղաքային շինհամալիր» հասկացությունը:

Վարչական անջրպետները ակնհայտ են քաղաքային մյուս ակտիվների հետազոտության առումով: Մոսկովյան հողատարածքների թանկությունը և սղությունը բացատրվում է այն հանգամանքով, որ Մոսկվայի քաղաքային վարչակազմը միշտ էլ վաճառքին դեմ է եղել: Եթե ողջ Ռուսաստանում հող կարող էին գնել 2,5 կադաստրային արժեքով, ապա Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում այդ ցուցիչը 20 տոկոս է:  Մայրաքաղաքային վարչակազմը խոշոր խաղացող է պարենային շուկայում: Մոսկվայի պարենային պաշարների դեպարտամենտի տվյալներով`մայրաքաղաքին տարեկան անհրաժեշտ է 10 մլն տոննա պարեն.Մոսկվայի պարենային բաժինը կազմում է ողջ Ռուսաստանի պարենամթերքի մեծածախ շրջանառության 40 տոկոսը: Մոսկվայի կառավարությունը նաև Sibir Energy նավթային ընկերության բաժնետերն է: 2011 թվականին Մոսկվայի բյուջեի ծախսերը կազմում է 1,29 տրիլիոն ռուբլի, ինչը ՌԴ բյուջեի ծախսերի 12 տոկոսն է կազմում:

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply