Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 29, 2010 12:26

Երեկ  ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի «Հեր-Հեր»  ջրամբարին հարակից տարածքում:

Դեպքի վայր են մեկնել` մեկ մարտական հաշվարկ, փրկարարներ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատից Վայքի եւ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.52-ին, մարվել` ժամը 19.03-ին:

Այրվել է 10 հա խոտածածկ տարածք և թփուտ:

Նմանատիպ ահազանգեր են ստացվել նաեւ` Շիրակի մարզի Բերդաշեն գյուղին հարակից տարածքում (40 հա խոտածածկ և 10 հա 15-20 սմ հաստությամբ տորֆածածկ  տարածք),  Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքին հարակից սարալանջում (1000 քմ. խոտ) եւ Հրազդան քաղաքի «Վերին Աղբյուրակ»  թաղամասի գերեզմանատանը հարակից տարածքում (4 հա խոտ) բռնկված հրդեհների մասին:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply