Ձեղնահարկում գտել են 47-ամյա մարդու դի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 29, 2010 12:21

Երեկ երեկոյան  «1-03»  ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 28-րդ փողոցի թիվ 3 տան ձեղնահարկում անգիտակից վիճակում գտնվող մարդ կա, որին իջեցնելու եւ բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնութ­յունը:

Ժամը 21.50-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ վերոհիշյալ անձը մահացած է:

Դեպքի մասին տեղեկացվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը:

Փրկարարների ուժերով ձեղնահարկից իջեցվել է 1963 թ. ծնված Վ. Ճաղարյանի դին և հանձնվել ոստիկա­նութ­յան աշխատակիցներին:

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply