Հանրապետությունում հոկտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 29, 2010 11:28

Հանրապետության տարածքը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կգտնվի թույլ արտահայտված մթնոլորտային ցածր ճնշման դաշտի ազդեցության ներքո, ինչով պայմանավորված` հատկապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Սեպտեմբերի 30-ին հանրապետությունը կգտնվի անտիցիկլոնի ազդեցության ներքո, սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը էական փոփոխություն չի կրի, իսկ հոկտեմբերի 1-ին կնվազի 2-4 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայպետհիդրոմետ»-ի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, օդի ջերմաստիճանը լեռնային շրջաններում կտատանվի գիշերը` 3-8, ցերեկը` 18-23, նախալեռնային շրջաններում գիշերը` 11-14, ցերեկը` 24-28, հովտային շրջաններում` գիշերը` 10-14, ցերեկը` 28-30 աստիճան տաքության սահմաններում: Երեւանում սեպտեմբերի 29-ին եւ 30-ին տեղումների հավանականությունը շատ փոքր է, օրվա երկրորդ կեսին կդիտվի ամպամածության որոշակի ավելացում, իսկ հոկտեմբերի 1-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը առաջիկա երեք օրերին գիշերը կտատանվի 12-14, ցերեկը` 27-29 աստիճանի սահմաններում:

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply