Ընկույզները` վարակների, մարսողական խանգարումների և դիաբետի բալասան
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | September 29, 2010 14:58
Աշուն է, նշանակում է, որ շուկան աստիճանաբար հարստանում է մթերքներով, որոնք պետք է պահեստավորել ձմռան համար: Հնարավոր է նաև, որ աշնանը քրոնիկական հիվանդությունների սրացում լինի: Իսկ այսօր պահեստավորած մթերքը կարող է նաև բալասան ու սպեղանի դառնալ:Հիվանդությունից բուժվելու համար, իհարկե, կարելի դեղորայք ընդունել: Սակայն կարելի է առողջությունը վստահել…ընկույզներին: Երկար ժամանակ ուսումնասիրվել է ընկույզների դրական ազդեցությունը: Ստորև ներկայացնում ենք ընկույզների օգտակար հատկություններն ու դրանց կիրառությունը որոշ հիվանդությունների դեպքում:
Գաղտնիք չէ, որ մարդկանց մեծ մասը ճիճվային հիվանդություններ ունի: Ընկույզի կեղևից պատրաստված դեղորայքները ոչնչացնում են մանրէները, ստրեպտոկոկերը, ստաֆիլոկոկերը, վերացնում են սնկերը (կանդիդոզա և միկոզա), ինչես նաևէ տրիխոմոնադները, ճնշում թոքախտի ցուպիկը:
Կեղևը` տղամարդկանց
Ի տարբերություն ավանդական բժշկության (ընկույզների հիմքով պատրաստված դեղամիջոցները շատ չեն), ժողովրդական բժշկության մեջ դրանք ավելի լայնորեն են կիրառվում: Ընկույզներն արյան մեջ նվազեցնում են շաքարի պարունակությունը, մաքրում ենթաստամոքսային գեղձը, կարգավորում նյութափոխանակությունը, օգնում պայքարելու վարակների դեմ, առաջարկվում մաշկային, ստամոքս-աղիքային, քիթ- կոկորդի, գրիպի, բրոնխաթոքային և շատ այլ հիվանդությունների դեպքում: Ընկույզի կեղևը բնական մանրէասպան միջոց է:
Բուժիչ ընկույզներ
Հնդկական ընկույզն օգնում է փորկապությունների, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, սակավարյունության դեպքում: Տերևներն օգտագործվում են թեյախոտի փոխարեն, ինչպես նաև մաշկային, կոկորդային հիվանդությունների դեպքում (ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ընդունման համար):
Մայրիի (кедр) ընկույզը բարձրացնում է իմունիտետը, պահպանում թարմությունը: Պարունակում է հակաօքսիդանտներ, ավելացնում արական ուժը: Ընկույզներում պարունակվող յուղը լուծում է խոլեստերինային գոյացությունները (դրա համար հարկավոր է օրական մեկ գդալ առնվազն մեկ ամիս խմել այդ յուղից): Օգտագործվում է նաև արյան, երիկամային, միզապարկի հիվանդությունների դեպքում:
Պնդուկ. օգնում է անոթային հիվանդությունների` երակների վարիկոզի, երակաբորբերի, սրունքը սնուցող անոթաբորբերի դեպքում: Կարգավորում է վերարտադրության ֆունկցիան: Նրանում պարունակվող կալիումը, կալցիումն ու աղերը ամրացնում են ոսկրերը:
Գետնանուշ. նորացնում է հյուսվածքները: Օգտագործվում է գիրության դեպքում. չնայած գետնանուշը բարձր կալորիականություն ունի, դրանից չեք գիրանա, եթե բովեք առանց աղի և ուտեք ոչ մեծ քանակությամբ: Օգտակար է անքնության, հոգնածության դեպքում: Օրական 20-25 ընկույզը կհարթեցնի կնճիռները և մազերին փայլ կհաղորդի: Լավացնում է հիշողությունը, կենտրոնացումը (ուշադրությունը), լսողությունը:
Նուշ. պարունակում է սելեն, մանգան, պղինձ: Լավացնում է մաշկի, մազերի, եղունգների վիճակը: Օգտակար է հազի ու աղիքային հիվանդությունների դեպքում:
Պիստակ. պարունակում է ֆիտոնցիդներ` թոքախտային ցուպիկի դեմ պայքարող նյութեր: Եթերայուղերը հոգնածությունն են վերացնում, օգտակար են լյարդի, ստամոքսի, արյան բարձր ճնշման, սակավարյունության ժամանակ: Հանգստացնում են բրոնխային հազը, թուլացնում են ալկոհոլային կախվածությունը: Նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների, ինչպես նաև քաղցկեղի հավանականությունը:






Facebook
Tweet This
Email This Post
