Խորհրդակցել են գյուղատնտեսական հարցերի շուրջ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 29, 2010 10:57

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը երեկ  խորհրդակցություն է անցկացրել գյուղատնտեսական հարցերի շուրջ: Խորհրդակցությանը ներկա գյուղնախարար Ա.Ծատրյանը եւ շրջվարչակազմերի ղեկավարները տեղեկություններ հաղորդել են  աշնանացանի ընթացքի վերաբերյալ: Գյուղնախարարի տեղեկատվությամբ` առ այսօր հանրապետությունում կատարվել է ավելի քան 20 հազար հեկտար հերկ: Բուն ցանքի աշխատանքները դեռ առջեւում են: Վարչապետը հրահանգել է հետեւել, որպեսզի ապահովվի լրիվ ցանքաշրջանառությունը, օգտագործվի որակյալ սերմացու եւ կիրառվեն անհրաժեշտ ագրոկանոնները: Այդ նպատակով հողագործների համար առաջիկայում մասնագիտական հիմնավոր խորհրդատվություններ կկազմակերպվեն շրջաններում: «Պետք է անցնել գյուղատնտեսության ինտենսիվ զարգացմանը»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:

Խորհրդակցությունում, ինչպես հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը,  քննարկվել են նաեւ գալիք տարվա գարնանացանի նախապատրաստության, գյուղտեխնիկայի թարմացման եւ պահեստամասերով ապահովման, չմշակվող հողատարածքների վաճառք կազմակերպելու հետ կապված հարցեր: Դրանց առթիվ վարչապետը հանձնարարականներ է  տվել  ներկաներին:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply