Ադրբեջանում կազմակերպվել է Ղարաբաղի հարցով կլոր սեղան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2009 18:12

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը հսկայական նշանակություն ունի տարածաշրջանի խաղաղության և ժողովուրդների զարգացման համար»,-հայտարարել է «International Alert» միջազգային կազմակերպության` Ասիայի եւ Եվրասիայի գծով ծրագրերի տնօրեն Ֆիլ Չեմպեյնը` Ադրբեջանում կազմակերպված Ղարաբաղի ապագային նվիրված կլոր սեղանի ժամանակ: Կլոր սեղանը կազմակերպել է Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը:

Չեմպեյնն ասել է, որ խաղաղությունը ժողովուրդների համար ազատ զարգացման հնարավորություն է:

«International Alert»-ը Հարավային Կովկասի հակամարտությունների ուսումնասիրմամբ զբաղվում է վերջին 15 տարվա ընթացքում: Միջազգային այս կազմակերպությունն աշխատում է աշխարհի 20 երկրում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կլոր սեղանի աշխատանքին մասնակցել են ադրբեջանցի քաղաքագետներ Ռասիմ Աղաևը, Լեյլա Ալիևան, Զարդուշտ Ալիզադեն, Ռասիմ Մուսաբեկովը և ուրիշներ: Ադրբեջանի հյուրերի թվում եղել են ՌԴ Հանրային պալատի անդամ Մաքսիմ Շևչենկոն, «International Alert»-ի նախագծերի տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply