Պայթյուն խաղատան բակում. վիճելիս միմյանց վրա նռնակ են նետել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 29, 2010 10:23

Օրերս թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «դրիֆուզ զարկերակային արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Սմբատ Մ.-ն:

Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 06.00-ին, Չարենցավան քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ, անհայտ անձը չպարզված առարկայով հարվածել է Սմբատ Մ.-ին:

Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողն ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Չարենցավանի բաժին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սմբատ Մ.-ն վնասվածքը ստացել է Երևան-Սևան ճանապարհի 35-րդ կիլոմետրին գործող «Սիցիլիա» խաղատան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ` 1982 թ. ծնված Լևոն Հարությունյանի նետած նռնակի պայթյունից արձակված բեկորից:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները, Մասիս քաղաքի հրապարակից բերման են ենթարկել Լևոն Հարությունյանին: Նա, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ,  հետախուզվում էր ՀՀ քրաեկան օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply