ՀԱԿ անդամն ասել է, թե Լ. Տեր–Պետրոսյանն իրոք սուրբ է, ՍԻՄ նախագահն էլ առաջարկել է սրբի վրա ծաղկեպսակ դնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2010 22:37

Գնահատական տալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին և պատասխանելով դիտարկմանը, թե կարծիք է հնչում, որ ՀԱԿ վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը նման էր նրան, որ ՀԱԿ-ը պատրաստվում է հերթական ընտրությունների, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասել է.

-Նման կարծիք հնարավոր չէր ձևավորել։ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասաց, որ մենք գնալու ենք արտահերթ նախագահական ընտրությունների։ Կարծում եմ՝ դա շատ իրատեսական մոտեցում է։ Արտահերթ ընտրություններն անխուսափելի են։

Նույն ակումբում բանավեճի հրավիրված Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը նույնպես գնահատական է տվել ՀԱԿ առաջնորդի ելույթին.

-Ընդհանրապես, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները միտված են ոչ թե ընտրություններով ընտրվելուն, ժողովրդի քվեն ստանալուն։ Դա հնարավոր չէ, որովհետև ժողովուրդն իր մաշկի վրա տեսել է այդ խունտայի և նրա շուրջը հավաքված մի քանի հանցագործների գործունեության հետևանքները։ Նրա ելույթներն ընդամենը ուղղված են նրան, որպեսզի խառնակչություն լինի երկրում, բախումներ լինեն, և արտաքին ուժերը դրանից օգտվեն։

Հակադարձելով ՍԻՄ նախագահին՝ Լյուդմիլա Սարգսյանն ասել է.

-Դուք մեղադրանքներ հնչեցրիք մի մարդու նկատմամբ…

-Սո՛ւրբ մարդու,-հեգնել է Հայկ Բաբուխանյանը։

-Ըստ իս՝ համեմատած Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իրոք սուրբ է.

-Շա՜տ… Մի ծաղկեպսակ կդնենք այդ սրբի վրա,-եզրափակել է Հ. Բաբուխանյանը։

Սյուզի Մելքոնյան

http://7or.am/

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply